Հասարակական

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է  բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի գալիք ուստարվա անվճար տեղերի բաշխվածքը

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է  բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի գալիք ուստարվա անվճար տեղերի բաշխվածքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է անվճար տեղերի բաշխվածքը։

2927 անվճար տեղ` բակալավրի համար

2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին:

ԿԳՄՍՆ բուհերին տրված 1943 անվճար տեղերից 1105-ը (56,9%-ը) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից 414-ը (37,5%-ը)՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտություններին: Նշենք, որ այս ուսումնական տարում 100-ով ավելացվել են բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար տեղերը:

Նախորդ տարիների նման այս տարի ևս ընդունելության առանձին տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 421, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին` 55 (3 տեղ՝ Արցախին), ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային` 60 տեղ (5 տեղ՝ Արցախին): ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար սահմանվել է 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը: Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 60 տեղ:

Օտարերկրյա քաղաքացիների համար հատկացվել է 83 անվճար տեղ, որից սփյուռքահայ դիմորդներին հատկացվել է 70, օտարերկրյա քաղաքացիներին՝ 13 տեղ (միջպետական պայմանագրերի շրջանակում ուսուցման նպատակով):

Վճարովի ուսուցման ընդունելության համար բակալավրի կրթական ծրագրով հատկացվել է 22300 տեղ:

1416 անվճար տեղ՝ մագիստրատուրայի համար

Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուց­մամբ տրամադրվել է 1416 տեղ, որից 1101-ը` ՀՀ պետական բուհերին: 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի (մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին և շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը, 2021-2022 ուստարվա հետ համեմատած, ավելացել է 22 տեղով:

Մագիստրոսի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 30 տեղ:

Եվս 23 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

151 առկա և 35 հեռակա անվճար տեղ` ասպիրանտուրայի համար

Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Նույն ուղղությանը կհատկացվի նաև հեռակա ուսուցման 35 տեղերից 20-ը (57.14%-ը): Անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են ուսուցման 2 առկա և 6 հեռակա անվճար տեղեր:

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում