Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:

Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում:

Հայերեն العربية English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան