Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Հայերեն English Русский Türkçe

Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

2026 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ. վարչապետ

Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի