Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարիտեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալուտեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտայինհատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչությանպետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:
ԿԳՄՍ նախարարության և CONICA-ի ներկայացուցիչներն Արտաշատ համայնքի ղեկավար ԿառլենՄկրտչյանի հետ շրջել են մարզադաշտի տարածքով, ծանոթացել արդեն իսկ իրականացվածաշխատանքներին և քննարկել առաջիկա անելիքները:
Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրմանաշխատանքներն արդեն ավարտված են: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ CONICA-իներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում ենորակական չափանիշներին: Ռետինե ծածկը փռելու համար համապատասխան տեխնիկա էանհրաժեշտ, որը Հայաստանում չկա: Կողմերը նաև պայմանավորվել են, թե ինչպես են դրանքբերվելու Հայաստան:
Կարեն Գիլոյանի հավաստմամբ՝ այս փուլի բոլոր աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ մոտ10-15 օր հետո ռետինե ծածկն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում կլինեն:
Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքները, հավանական է, ավարտին կհասցվեն մայիսի վերջին:
Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկականհատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթիև սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներիվերաբաշխման միջոցով տրամադրվել էր շուրջ 71 մլն դրամ:
Օբյեկտի շինարարական, նախագծային արժեքը կազմել էր շուրջ 310 մլն դրամ, որիցվազքուղիների նորոգման աշխատանքներինը ՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները ևաթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետականբյուջեից հատկացվել էր 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասըտրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները:
Միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատիմարզադաշտում անցկացնել ինչպես մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգայինմրցումներ:
Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևիզարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձրարդյունքներ գրանցելուն: