Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1079571.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rainերգի տեսահոլովակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ապրիլի 1-ից հասանելի էYouTube-ում։
2020 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս երգը մարդկանց կմոտիվացնի լիարժեք ապրել։
«Իմ երգը նկարագրում է այն իրավիճակը, թե ինչպես մարդը կարող է վիրավորվել սիրելիից և ցանկանալ ջնջել նրան իր կյանքից, որպեսզի շեշտի, թե որքան ինքնավստահ և հզոր մարդ է դարձել։ Բայց սիրտն այլ բան է ասում. նա պարզապես ցանկանում է համբուրել սիրելիինանձրևի տակ։ Այս երգի հիմնական ուղերձն այն է, որ սերը կարող է սպիներ թողնել, բայց նաև գեղեցիկ պահեր պարգևել մեզ։ Երգը մարդկանց դրդում է ապրել լիարժեք կերպով՝ կոչ անելով զանգահարել սիրելիին, անձրևի տակ համբուրել նրան»,-նշում է Աթենա Մանուկյանը։
Հեղինակներն են Աթենան ևDJ Paco-ն։ Աթենան ևDJ Paco-ն գրել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի բառերը։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում.տեսահոլովակումկարելի է նկատել երկրի գեղեցիկ ճարտարապետությունը, շենքերն ու փողոցները։