ՊՎԾ-ն շուրջ մեկուկես տասնյակ պետական կառույցներում ուսումնասիրություններ է իրականացնում․ Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական վերահսկողության ծառայությունը շուրջ մեկուկես տասնյակ պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ է իրականացնում, ևս մի քանի տասնյակ ընկերություններում՝ մշտադիտարկումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող միավոր է։ Բնականաբար, որևէ տեղեկություն այս պահին պատեհ չեմ համարում հաղորդել, քանի որ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և վերջնական արդյունքների ամփոփում, որից հետո հավուր պատշաճի տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը և լրատվամիջոցներին»,-նշեց Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ ՊՎԾ-ն սկսել է մշտադիտարկման տակ պահել կառավարության և վարչապետի որոշումների կատարման ընթացքը և համապատասխան գերատեսչություների ղեկավարներին պարբերաբար առաջարկներ է ներկայացվում մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների մասին։

«Նաև մշտադիտարկման տակ ենք պահում հանրային գնումների սեկտորը, բարձրաստիճան պետական պաշտոնյաններին հնարավոր փոխկապակցված սուբյեկտների հայտերն ենք զննում, անհրաժեշտ տեղեկատվություններ ենք հավաքագրում ներգրավված բոլոր մարմիններից, այդ թվում՝ լիազոր մարմնից»,- ասաց Պետրոսյանը։

ՊՎԾ պետը նշեց, որ ԱԻՆ-ում այս պահին որևէ ուսումնասիրություն չեն իրականացնում։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը