Դատապարտում ենք ռազմական ագրեսիան. իտալացի պատգամավորն՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի անդամ Ալվիս Մանիերոն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններով պայմանավորված Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալվիս Մանիերոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Արցախի բնակիչները օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման Ադրբեջանի կողմից գազի մատակարարումը խափանելու պատճառով:

«Մենք դատապարտում ենք մարդու իրավունքների պարբերական բնույթ կրող խախտումները, ռազմական ագրեսիան, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող հայերի մշակութային ժառանգության ոչնչացումը: Մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի կոնֆլիկտի վրա, Արցախում թշնամանքը վերականգնվել է:

Եվ մինչ մենք Իտալիայում ու Եվրոպայում իրավամբ մտահոգված ենք գազի մատակարարումների հարցով, ադրբեջանցիները պայթեցրել են Արցախը մատակարարող գազատարը՝ թողնելով տեղի բնակիչներին սառնամանիքի մեջ, առանց տաք ջրի և տաք կերակուր պատրաստելու հնարավորության՝ -8 ջերմաստիճանի պայմաններում։ Եկեք չմոռանանք բազմաթիվ շարունակվող հակամարտությունները»,-նշել է պատգամավորը:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Օրեր անց գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել էին Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Արցախի իշխանությունները հայտարարություն տարածեցին այն մասին, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Գազի մատակարարումը վերականգնվեց միայն մարտի 28-ին:

Հայերեն English Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները