Մշակույթ

Բրյուս Ուիլիսն ավարտում է կարիերան. նրա մոտ աֆազիա է ախտորոշվել

1 րոպեի ընթերցում

Բրյուս Ուիլիսն ավարտում է կարիերան. նրա մոտ աֆազիա է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան իր մոտ ախտորոշված աֆազիայի հետևանքով:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսն առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է աֆազիա, որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա: Երկար մտորումներից հետո նա որոշել է թողնել կարիերան, որն իր համար այդքան մեծ նշանակություն է ունեցել:

Սա իսկապես դժվարին ժամանակահատված է մեր ընտանիքի համար, և մենք շատ թանկ ենք գնահատում ձեր սերը, կարեկցանքն ու աջակցությունը»,- նշել է կինը Instagram-ի իր էջում:

Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որը ծագում է գլխուղեղի կեղևի որոշակի բաժինների ախտահարման հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում