Ինովացիա

Կանաչ iphone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում՝ ապառիկի լավագույն պայմաններով

2 րոպեի ընթերցում

Կանաչ iphone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում՝ ապառիկի լավագույն պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 29ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև՝ Ucom-ի առցանց խանութում Apple ընկերության արտադրանքը գնահատողների համար մեկնարկել էiPhone 13 Pro «ալպիական կանաչ»սմարթֆոնների վաճառքը՝ ապառիկի լավագույն պայմաններով:

Ըստ Apple ընկերության՝ iPhone 13 սմարթֆոնները պատրաստված են այսպես կոչված «օդատիեզերական կարգի ալյումինից», մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ «վիրաբուժական կարգի չժանգոտվող պողպատից»: Գնորդը կնկատի, որ iPhone 13-ն ունի փայլեցված ալյումինե, մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ փայլուն չժանգոտվող մակերևույթ:

Ավելին, iPhone 13 Pro-ն օժտված է Apple-ի ProRes 4K որակի՝ մինչև 30 կադր/վրկ արագությամբ տեսագրման հնարավորությամբ: Այս հատկությունը հատկապես կգոհացնի պրոֆեսիոնալ տեսանկարահանողներին: Ինչպես վստահեցնում են Apple-ում, iPhone 13 մոդելներն արտադրելիս օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

«Մենք շարունակում ենք համալրել մեր ունեցած տեսականին այսօր ամբողջ աշխարհում հայտնի նորագույն գաջեթներով և սմարթֆոններով: Հիշեցնենք նաև, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները կստանան Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։

iPhone սմարթֆոնների համար գործում են ապառիկի լավագույն պայմանները. առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% սպասարկման վճարի հնարավորություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում