Life

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ինձ հետ մնա» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Վահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Ինձ հետ մնա» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգահան, երգիչ Վահագ Ռաշը, որին մեծ ճանաչում բերեց Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության հիման վրա գրված երգը, երաժշտասերների դատին է հանձնել «Ինձ հետ մնա» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Մինչ հանդիսատեսին հասնելը, երգը երկար ճանապարհ է անցել։ Վահագ Ռաշը նշում է, որ երգի վրա սկսել է աշխատել 6 կամ 7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է։

«Չեմ կարող հիշել՝ երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր՝ ուղարկեցի Տաթևին, և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսք ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին՝ գործիքավորման համար, հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի վերջնական տարբերակը»,-պատմում է Ռաշը:

Երգիչը հոլովակ նկարահանելու նպատակով դիմել է Մարիամ Գրիգորյանին: Նրա խոսքով` հոլովակի պարային հատվածը վստահել են բալետի արտիստներ Րաֆֆիին և Սուսաննային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում