«Օսկար 2022» մրցանակաբաշխությանն աստղերը կարմիր գորգի վրա փայլել են շքեղ զգեստներով
3 րոպեի ընթերցում
![«Օսկար 2022» մրցանակաբաշխությանն աստղերը կարմիր գորգի վրա փայլել են շքեղ զգեստներով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1079058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, որին կինոյի ոլորտի գործիչները ոչ միայն բարձր գնահատականի են արժանանում, այլև հնարավորություն են ունենում ներկայանալու իրենց ողջ փայլով, 2022-ին անցկացվեց մարտի 27-ին Լոս Անջելեսում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է վառ արդուզարդով ու զգեստներով աչքի ընկած կանանց:
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որը ներկայացված էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, Armani Prive-ի շքեզ զգեստով է եղել:
Դերասանուհի, երգչուհի, հաղորդավար Թրեյսի Էլիս Ռոզը ներկայացել է Carolina Herrera-ի կարմիր զգեստով:
«Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի»անվանակարգում հաղթած Ջեսիկա Չեսթեյնը Gucci-ի նրբագեղ զգեստով է եղել:
«Մթնշաղը» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը կրել է Chanel-ի հագուստը:
Դերասանուհի Ջադա Պինկետ Սմիթը, որի ամուսինը՝ Ուիլ Սմիթը, համարվեց «Լավագույն դերասան», կարմիր գորգի վրա փայլել է Jean-Paul Gaultier-ի նկատվող զգեստով:
Երաժիշտ և դերասանուհի Ալանա Հայմը ներկայացել է Louis Vuitton-ի հագուստով:
Դերասանուհի, երգչուհի, պարուհի Դեմի Սինգլետոնն աչքի է ընկել Miu Miu-ի նուրբ մանուշակագույն զգեստով:
Քենիացի օսկարակիր դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Լյուպիտա Նիոնգոն մրցանակաբաշխությանը եկել է Prada-ի ոսկեգույն զգեստով:
Դերասանուհի Ումա Թուրմանը «Օսկարին» ներկայացել է Bottega Veneta-ի դասական զգեստով:
Դերասանուհի, երգչուհի և մոդել Թիֆանի Հադիշը կրել է Dolce & Gabbana-ի կանաչ, շքեղ զգեստը:
Մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացել է միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։