1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է Ֆուտզալի 2021-2022 Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ և 3-րդ տեղի համար երկրորդ հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եզրափակիչ երկրորդ խաղում «Երևան ՖԱ»-ն 6:2 հաշվով առավելության է հասել «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ` նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Առաջին խաղում «Երևան ՖԱ»-ն 9 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: 3-րդ տեղն է զբաղեցրել «ՀՊՏՀ Երևան» թիմը, որը հաղթել է «Լոգիկոն»-ին 10:3 հաշվով: Առաջին խաղում«ՀՊՏՀ Երևան»-ըառավելության էր հասել 7:4 հաշվով: