«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են «Օսկար»-ի մրցանակակիրների անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 27-ին, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

«Լավագույն դերասան»համարվեց Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» ֆիլմի համար (King Richard):

«Լավագույն դերասանուհի»անվանակարգում մրցանակը տրվեց Ջեսիկա Չեսթեյնին «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում կերտած դերի համար:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ ստացավ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխությանպաշտոնական կայքում։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայերեն English Français Русский Türkçe

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին