Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ուղերձում նշված է. «Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,

Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:

Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:

Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում