ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ներխուժումն ու հրադադարի խախտումները հակասում են եռակողմ հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով; «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասինհայտարարությունէ տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի զինված ներխուժման և հրադադարի խախտման փաստերը, որոնք ֆիքսվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 26-ի հրապարակած տեղեկատվական տեղեկագրում, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։

Ռուսաստանը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և ապահովել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տրաածել, որի համաձայն՝ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Նշվում էր, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան