Հասարակական

ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և լուծել բոլոր հարցերը, այդ թվում` հումանիտար բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում