Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում