Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայում կարող են հավատացած լինել՝ մեր երկրին վստահելու դեպքում՝ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով: EWF ներկայացուցիչներն այցելել են նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կարեն Գիլոյանի խոսքով` EWF-ի ներկայացուցիչներին գոհացրել են առաջարկվող պայմանները. «Պարոն Միխայլովիչի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել դեռ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Հիմա արդեն ֆեդերացիայի նախագահի հետ այցելել են` մեր առաջարկած պայմաններին ծանոթանալու: Շատ տպավորված են: Ասում են՝ ուզում են միանգամայն այլ որակ ստանալ՝ մի շարք նորարարություններով: Հետաքրքիր մտքեր իրենք էլ ունեն, մենք՝ էլ: Վստահ եմ՝ կհամաձայնեն մեր առաջարկներին, ու հաջորդ տարի մենք շատ լավ առաջնություն կանցկացնենք»: Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու օլիմպիական խաղերի համար, այնպես որ այն կրկնակի արժևորվում է. «Նախատեսվում է ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Շատ լավ պայքար կլինի: Մնում է՝ մենք շատ լավ պատրաստվենք, որ Եվրոպայի չեմպիոններ ունենանք»:

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից