Տնտեսություն

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տվյալներով Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել, ինչը մտահոգիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության սրումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ մյուս ուղղություններով ունեն արտահանման աճ:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց Քերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում