ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները մարտի 16-ից 20-ը ստուգայցեր են իրականացրել N զորամիավորումում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման ենթակա զորամասերում և մարտական հենակետերում ստուգվել են զենք-զինամթերքի պահպանության ու պաշտպանության, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը։ Ստորաբաժանումների հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, հրահանգներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։