Հայաստանում կանցկացվի հայ-իրանական խոհանոցային փառատոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա ամռանը Հայաստանում կանցկացվի հայ-իրանական խոհանոցային փառատոն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ շատ կարևոր է հետքովիդյան ու վերաձևավորվող համաշխարհային շուկայում նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքով ներկայանալը։ Այդ նպատակով առաջարկվել է Հայաստանում նախատեսված միջոցառմամբ մեկ տեղում ներկայացնել երկու հարևան երկրների խոհանոցային հարստությունները։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր է թե Հայաստանի, թե Իրանի համար։ Երկու երկրները կներկայանան միասնական զբոսաշրջային արդյունքով։ Մեր այս առաջարկությանն իրանական կողմը ոգևորված արձագանքել է և մեզ հրավիրել Իրան։ Ես և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եղանք Իրանում, այդ հարցերը քննարկեցինք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նախնական տվյալներով նախատեսվում է փառատոնն անցկացնել օգոստոսի 11-ին։ Միջոցառումը ենթադրում է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք։ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց՝ այս միջոցառումը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, քաղաքական կարևոր նշանակություն կարող է ունենալ ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, միջմշակութային երկխոսությունն ակտիվացնելու տեսանկյունից։

Փառատոնն ուղեկցվելու է նաև մշակութային միջոցառումներով։

Հայերեն English Русский

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները