Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է. ՓԲԸ տնօրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տրոլեյբուսային պարկը մեծ հեռանկարներ ունի ապագայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցումԵրևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանն ուրախալի է համարում այն փաստը, որ պարկը շուտով համալրվելու է տասը նոր ժամանակակից տրոլեյբուսներով: «Այն, որ առաջիկայում էլեկտրատրանսպորտը չի փակվելու, դա միանշանակ է: Մենք աշխատելու և զարգանալու ենք»,-ասաց նա:

Երեմյանի խոսքով՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ հաշվեկշռում 51 տրոլեյբուս կա, որից 43-ը շարժման մեջ են, մյուսներն անսարք են: «Օրական էլեկտրատրանսպորտից օգտվում է 10-20 հազար մարդ: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի»,-նշեց Երեմյանը:

Էլեկտրատրանսպորտը ներկայումս ամենամատչելին է՝ ուղեվարձը 50 դրամ: Հարություն Երեմյանը չի բացառում, որ շարժակազմի թարմացումն ու արդիականացումը կարող է բերել նաև ուղեվարձի բարձրացմանը:

«Հիմա չեմ կարծում, որ ուղեվարձը կթանկանա, բայց հետագայում, երբ պարկը համալրվի, միգուցե նման հարց քննարկվի»,-նշեց նա:

«Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենն ասաց, որ ժամանակակից տրոլեյբուսներում տեխնիկական առումով նոր լուծումներ կան, որոնք թույլ են տալիս տրոլեյբուսին ինքնուրույն, առանց հոսանքի որոշ տարածություն անցնելու:

Հայերեն English

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները