Հասարակական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր տարբերակները, ընդգծվել կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, զբաղվածության քաղաքականության վերաբերյալ լատվիական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան քայլեր ձեռնարկել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում