N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում մարտի 15-ից 16-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ներկայացվել են զորամասերի գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները, նախանշվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։