Հասարակական

Կայացել է հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Կայացել է հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայրենիքի պաշտպանության ընթացքում անմահացած տղաների մայրեր ու քույրեր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառումը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդի, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Սահակյանի մոր նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։

«Բեմից հնչած մաղթանքներն ու ելույթները, ասմունքն ու երգը միտված էին հայ կնոջ, տղամարդկանց հետ հանուն հայրենիքի կողք կողքի մարտնչած հայուհիների կերպարի ներկայացմանն ու մեծարմանը։ Օրվա գլխավոր մաղթանքը մեկն էր՝ ուժ և կորով հերոսածին մայրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում