Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն, սակայն նշում է, որ կան որոշակի խնդիրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Ներքին Հանդի հատվածից ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների առաջխաղացման մասին տեղեկություններին, Սարգսյանը նշեց, որ այդտեղ առաջխաղացում չկա:

«Ես ձեզ ասում եմ, որ որևէ բան հնարավոր չէ Հայաստանում թաքցնել: Եթե նման խնդիր լինի, անպայման Պաշտպանության նախարարության լրատվական կայքով կներկայացվի` առանց բացառության: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի ասել, որ խնդիր չկա»,- ասաց Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների ճեպազրույցի ժամանակ:

Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի հնարավոր էսկալացիայի և սադրանքի խնդիրներ չառաջանան:

Հայերեն English Русский Türkçe

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն