Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 76 դեպք, որից 408 հազար 799-ը`առողջացած, 8579-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3060 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2170 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք, առողջացել է 237 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 938 հազար 644 -ի:

Հայերեն English Русский Türkçe