Life

Ափօ Սահակյանն ու Անի Խառատյանը հրապարակել են «Քարին տակ» երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

Ափօ Սահակյանն ու Անի Խառատյանը հրապարակել են «Քարին տակ» երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, համագործակցելով երգչուհի Անի Խառատյանի հետ, երաժշտասերներին է ներկայացրել «Քարին տակ» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը, որի ռեժիսորն Արմեն Մարտիկյանն է, արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Ափօ Սահակյանը երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն է, պրոդյուսերը Էդուարդ Արշակյանն է:

Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:

Անի Խառատյանը երաժշտական գործունեություն է ծավալում «Անի Խառատյան և ընկերներ» բենդով՝ կատարելով բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում