Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

1 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Այդ կապակցությամբ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:

«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»,- գրել է Մարուքյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում