Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագրում ամրագրված է, իսկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին:

«Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ: Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Վերջին 2 տարում, նախարարի խոսքով, պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար:

« Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը:

Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:

Հայերեն

Կատարը չի պլանավորում մասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում

ՊԵԿ նախագահը Հանրապետության նախագահին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի