Մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք զորամասերում մարտի 11-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։