ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ:

«Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության մշակութային ոչնչացման ամբողջական ազդեցությունը։ Հայկական եկեղեցիների, արտեֆակտների, խաչքարերի ավերմանը պետք է շատ ուշադիր նայել: Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ», - հայտարարեց Լարս Պատրիկ Բերգը:

Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում՝ մարտի 10-ին, երկարատև քննարկումներից և ելույթներից հետո, ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով:

Հայերեն English

Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ

Մեղրիում կանցկացվի Համագործակցության երկրների կինոփառատոնը

«Ուժեղ Հայաստանը» Ռուբեն Մխիթարյանին առաջադրել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը