Քաղաքականություն

Հայտնի են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի և անդամների անունները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի և անդամների անունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովի ընթացքում ճշտվել են հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և որոշումներ է կայացվել Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ժողովը քննել և գնահատել է շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:

Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրել է կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո: ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ Վիգեն Բաղումյանը (Իրան), Դավիթ Իշխանյանը (Արցախ), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Խաժակ Մկրտիչյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Արմեն Ռուստամյանը (Հայաստան), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Եվրոպա), Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա), Մուրադ Փափազյանը (Եվրոպա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում