Գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը կստեղծի մերօրյա  «Գյումրու կանայք» շարքը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը շարունակելու է «Գյումրու կանայք» շարքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գոհար Սմոյանի «Գյումրու կանայք» պատկերապատում-գիրքը Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրու ազդեցիկ կանանց «բացահայտելու», նրանց մասին արվեստի միջոցով խոսելու նախաձեռնություն է. նա նկարչական ձևավորումներով ստեղծում է պատկերապատումներ՝ կոմիքսներ, որտեղ նկարազարդումները մատչելի ներկայացնում են պատմությունը և գյումրեցի կանանց քննադատական միտքը:

Պատկերագրքի համար հետազոտությունը արվեստագետը սկսել էր համավարակից առաջ: «Թեպետ Գյումրին համարվել է ավանդապաշտ քաղաք, այնուամենայնիվ, այստեղ են ապրել և մտավոր, քաղաքական գործունեություն ծավալել համարձակ կանայք: Թեման ինձ՝ որպես արվեստագետի, միշտ է հուզել, ու կանանց նկատրամբ անդրադարձս էլ պետք է արվեստի միջոցով լիներ»,- «Արմենպրես»-ին ներկայացնելով պատկերապատումը՝ նշում է Գոհարը՝ տեղեկացնելով, որ գրքում տեղ են գտել հայ մշակույթի պատմության նշանավոր դեմքերից հեղափոխական գրող Շուշանիկ Կուրղինյանը, արձակագիր, բանաստեղծուհիներ Էլեն Բյուզանդը, Արմենուհի Տիգրանյանը, խորհրդահայ նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը, Ելիզավետա Մուշեղյանը, ով Ալեքսանդրապոլում հիմնել է Կովկասում առաջին ինքնուրույն լուսանկարչատունը, և այլք: Արվեստագետը նաև կարևորում է 19-րդ դարում հիմնված Սահականուշյանց «Արղության» օրիորդաց դպրոցները, «Օլգինյան» գիմնազիան և այլն, որոնք կարևոր դերակատար են եղել սերնդի կրթության ու դաստարակության գործում:

«Այսօր շատ կարևոր է ներկայացնել Գյումրու բազմաշերտ պատմության մեջ գյումրեցի կնոջ քաղաքական և քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու պատճառներն, Ալեքսանդրապոլի քաղաքական կյանքում կանանց դերակատարման և, առհասարակ, Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի քաղաքային հարուստ մշակութային ժառանգության ավանդույթներ և բարքեր կրող կնոջը կրտսեր սերնդի ներկայացուցիչներին՝ կանանց իրավունքների պահպանման առողջ գիտակցության կրթման և դաստիարակության համար»,- նշում է Գոհարն՝ անկեղծանալով՝ արվեստի մեջ ևս կանայք շատ են ու շատ են նաև դժվարությունները:

Պատկերապատումն ավարտվում է 1988 թվականով՝ Լենինականի ԽՄԿԿ քաղաքային կոմիտեի քարտուղար Դոնարա Հարությունյանով, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանով, բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանով, սակայն պատկերապատումը շարունակություն է ունենալու: «Զգում եմ, որ հատաքրքրությունը մեծ է, ու դա է պատճառը, որ անպայման շարունակություն ունենալու ենք՝ այս անգամ ավելի մերօրյա կանանց անդրադարձով»,- նշում է Գոհարը:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով