Հասարակական

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում