ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում ստորագրված համաձայնագիրը. ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից եղել է հատուկ կարծիք և վերապահում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ-ի մայիսի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Այն ստորագրվել է ՀՀ կառավարության (հատուկ կարծիքով), Ադրբեջանի կառավարության (վերապահումով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, և Ուզբեկստանի կառավարությունների միջև:

«Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների հետ մշակույթի և թանգարանային բնագավառում համագործակցային հարաբերություններն էլ ավելի խթանելու անհրաժեշտության: Համաձայնագիրը կնպաստի թանգարանների համատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանը, ինչպես նաև կերաշխավորի թանգարանը ցուցահանդեսային փոխանակման շրջանակներում ուղարկող թանգարանային առարկաների պահպանությունը, ժամանակին վերադարձը և անձեռնմխելիությունը: Նաև խրախուսվում է պատմության, մշակութային արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստում, իրականացում, ինչպես նաև կիրականացվեն աշխատողների միջև փորձի փոխանակումներ, սեմինարներ, կլոր սեղաններ»,-ասաց Քոչարյանը:

Համաձայնագրի վավերացումը, ըստ նրա, կստեղծի հեռանկարային նոր հնարավորություններ՝ զարգացնելու, ընդլայնելու ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ: «Եղել է վերապահում Ադրբեջանի կողմից, և ՀՀ կողմից եղել է հատուկ կարծիք: Այս օրենքը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը՝ այսինքն` երկուստեք չի կիրառվելու, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը»,-ասաց փոխնախարարը:

Հայերեն Русский

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

Արաբական լիգան մտադիր է գագաթնաժողով անցկացնել Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանությանը հակազդելու համար

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով