Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյաննընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում».- իր խոսքում ընդգծել է դեսպանը:

Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում:

Հայերեն English Русский

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի