Հասարակական

Զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

Զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 1-ից 3-ն անցկացվել են մարտավարական պատրաստության եռօրյա պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները խաղարկել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, զարգացրել պայմանական հակառակորդի պաշտպանության ճեղքման, հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման հմտությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում