N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասում մարտի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։