1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 212-ամյակի շրջանակում փետրվարի 28-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ամբողջ օրը կհնչեն լեհ հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Վիրտուոզ դաշնակահարի ստեղծագործություններն առանձնանում են քնարականությամբ՝ ունկնդրին փոխանցելով ռոմանտիկ երաժշտության ամենանուրբ հնչյունները։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին։