Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն. Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն, զարգանում են խորհրդարանական, մշակութային-հումանիտար կապերը: Գիտեք, որ մենք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում ենք ամենաջերմ զգացմունքները, ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ` վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները:

Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Իր հերթին, Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, ուրախ եմ հանդիպել Ձեզ: Սա այս տարի դեմ առ դեմ մեր առաջին հանդիպումն է, սակայն մենք բազմիցս ենք խոսել հեռախոսով: Շատ ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է: Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը:

Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանիզմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:

Հայերեն العربية English Français Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը