Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա։

«Արմենպրես»-իհաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ «Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին: Ուղեկցող մյուս ախտանշաններից են աղեստամոքսային խանգարումները, մաշկային տարբեր խնդիրները: Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդություններն են զարգացել:

Մասնագետը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստվել 5 տարեկանից բարձր և խրոնիկ խնդիրներ ունեցող անձանց. «Տարբեր երկրներում տարիքային շեմը տարբեր է, մենք ընտրել ենք միջին տարիքը, քանի որ 12 և բարձր տարիքի երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Երեխաներին պատվաստելու համար ԱՀԿ-ի կողմից խրախուսվում են Pfizer և Moderna պատվաստանյութերը:

Հայերեն

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ