Ինովացիա

Նոր կինոալիքներ Ucom-ում, և լավ լուր Unity տարիֆների բաժանորդների համար

2 րոպեի ընթերցում

Նոր կինոալիքներ Ucom-ում, և լավ լուր Unity տարիֆների բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերությունը Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդների համար ձեռք է բերել HD որակի երկու՝ «Киносерия» և «Киносвидание» վարկանշային կինոալիքների վերահեռարձակման իրավունքը։

Ավելին, Unity տարիֆի բաժանորդներն այսուհետ կստանան առավելագույն քանակությամբ ալիքներ դիտելու հնարավորություն ոչ միայն հիմնական հեռուստացույցով, այլ փաթեթում ներառված հավելյալ բոլոր հեռուստատեսային սարքերով։

«Այսուհետ մեր հեռուստատեսային ծառայությունից օգտվող Unity տարիֆի բաժանորդներն իրենց հավելյալ հեռուստաէկրաններով կարող են վայելել ոչ թե 139 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը, այլ հիմնական փաթեթով նախատեսված ամբողջ խմբաքանակը։ Սիրված հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն ձեր տան ցանկացած անկյունում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«Киносерия» հեռուստաալիքով ցուցադրվում են աշխարհի առաջատար կինոարտադրողների կողմից ստեղծված հեռուստաֆիլմեր՝ պատմական, հոգեբանական և հետաքննական դրամա ժանրերում, իսկ «Киносвидание» հեռուստաալիքը վստահաբար կգոհացնի սիրո պատմություններ և ռոմանտիկ կատակերգություններ նախընտրող բաժանորդներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում