ՀՀ և Արցախի քաղաքացիների դեմ Ադրբեջանի քրեական հետապնդումներն անօրինական են. Դատախազություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ քրեական հետապնդումները, հետախուզումներն անօրինական են ու անհիմն: «Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այդ գործողություններն ունեն քաղաքական շարժառիթներ, նաև պատերազմի հիմքում ընկած ատելության, ազգային խտրականության, թշնամանքի դրսևորումներն են, որոնք առ այսօր շարունակվում են: Ինչ վերաբերում է նրան, թե դատախազությունն ինչ միջոցներ է ձեռնարկում, ասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք նման տեղեկություն ենք ստանում, մեր միջազգային գործակցության գործիքակազմի կիրառմամբ, համապատասխան խողովակներով քայլեր են իրականացվում, որպեսզի միջազգային հետախուզման հետ կապված իրենց նախաձեռնություններն այդ շրջանակներում որևէ ընթացք չստանա»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

Հայերեն English Русский

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

Բացահայտվել է տրանսպորտային միջոցներից գողություններ կատարող 43 հանցավոր խումբ

Ձերբակալվել են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները

Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում

ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու վիզաները. AP

Հայաստանի երիտասարդները կլիմայական օրակարգի իրենց առաջարկները կներկայացնեն միջազգային հարթակներում

Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերություններում կարող են բացվել մեծ հեռանկարով նոր հնարավորություններ․ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն իսկ առկա է

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները