Հասարակական

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

1 րոպեի ընթերցում

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի:

Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը:

Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում