Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկմանը մասնակցել են նաև սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:

Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ Նարինե Շահբազյանն ընդգծել է, որ 2021 թվականին առաջին անգամ հաջողվել է մարզադպրոցներին ֆինանսավորել միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ոչ թե սիմվոլիկ, այլ հենց այն գումարով, որը ներկայացրել էին ֆեդերացիաները.

«Կարծում եմ՝ այդ գումարն արդյունքների ձեռքբերման նպատակով կարող է տարեցտարի ավելանալ: Խոսքն այն մասին է, որ արդյունքներ գրանցած մարզադպրոցներն ու մարզիչները որոշակի առավելություններ կունենան: 2021 թվականին այցեր ենք կատարել մարզադպրոցներ, վերհանել ենք որոշակի խնդիրներ և դրանց մեծ մասին լուծում ենք տվել: Այսօր, ցավոք սրտի, մեր մարզադպրոցներում տիրում է մի իրավիճակ, երբ մարզիչը, 5 տարի աշխատելով, ոչ մի մասնակից չի ներկայացնում Հայաստանի առաջնություններում: Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններին մասնակցում են նույն մարզիչների նույն սաները»:

Մասնավորապես, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով՝ ըմբշամարտի մարզիչների քանակը բավականին մեծ է, բայց Հայաստանի պատանեկան առաջնություններին մինչև 100, իսկ մեծահասակների առաջնություններին առհասարակ 60-70 մարզիկ է մասնակցում.

«Այս թիվը, իհարկե, չի կարող բավարարել ԿԳՄՍ նախարարությանը: Այս առումով մենք անելիքներ շատ ունենք: Մեր ենթակայության ներքո գտնվող 26 մարզադպրոցների ու 2 քոլեջների հանրագումարով 102 մեդալ ենք նախորդ տարում նվաճել, ինչը ևս բավականին մտահոգիչ ցուցանիշ է»:

Նարինե Շահբազյանը կարևորել է նաև մարզիչների կրթության հարցը, ինչը, վարչության պետի խոսքով, իսկապես թերի է մի շարք մասնագետների պարագայում:

Քննարկման ընթացքում արծարծվել են նաև մարզադպրոցների խնդիրներին առնչվող հարցեր. մարզադպրոցների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ոլորտի պատասխանատուներին են ներկայացրել իրենց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը:

Նշվում է, որ Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել բոլոր դիտարկումները և հնարավորության սահմաններում լուծում տալ առկա խնդիրներին:

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից