Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մասիս Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի նկարիչների միությունը՝ ցավակցություն հայտնելով Մասիս Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:

Մասիս Գրիգորյանը 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1963 թվականից դասավանդել էԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին եղել է դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականիցՀայաստանի նկարիչների միության անդամ էր:

Նրա հայտնի գործերն են՝ «Առաջին դասը», «Հեռավոր ձայներ», «Հավատարմություն», «Կեսօր», «Անտարբերություն», «Հերթափոխ», «Հարցի լուծում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում