Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում,«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսվո՞ւմ են:

«Այս պահին ես կոնկրետ ամսաթվի մասին բան չեմ ասի, բայց ենթադրաբար, այո՛, աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում», - պատասխանել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև դրական պատասխան է տվել «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությանը վերաբերող հարցին:

««Ռուսական երկաթուղիների» ԲԲԸ-ի հետ, այո՛, համագործակցություն կա, որովհետև անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից՝ երկկողմ հարաբերությունների ներքո բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, որովհետև, ինչպես դուք գիտեք, անկախ ապաշրջափակման հանգամանքներից՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսիոները: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծային, հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների հետ: Ի վերջո, իրենք են լինելու շահագործողը», - պարզաբանել է Հայաստանի փոխվարչապետը:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով և այդ մասին հայտարարվել է 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը աշխատանքային խմբի համանախագահն է Հայաստանի կողմից: Դեկտեմբերի 14-ին եվրոպական կողմի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հույս է հայտնել, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և դե յուրե գործընթացն արդեն ամբողջ թափով կծավալվի:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ