Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել ԼՂ հարցով կայուն կարգավորման որոնմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին 2021թ. տարեկան զեկույցում վերահաստատել է իր շարունակական աջակցությունը ԱլԳ երկրներին, մասնավորապես նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև ժողովրդի կամքը հարգելուն:

Եվրոպական խորհրդարանը զեկույցում կոչ է արել լիարժեքորեն կատարել Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է Հարավային Կովկասում ԵՄ-ի և անդամ պետությունների մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և փոխախագահ/բարձր ներկայացուցչին ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիան, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հետպատերազմյան խնդիրների լուծման, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ճանապարհով:

Նշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այդ հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա:

Եվրոպական խորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերին:

Հայերեն English Русский

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

ԵՄ-ն մտահոգված է Գազայի հատվածում զինված ուժեր տեղակայելու Իսրայելի մտադրությամբ

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

«Կարլ Մարքս․ խոստովանություններ» ներկայացումը կբացահայտի 19-րդ դարի փիլիսոփայի կյանքի թաքուն էջերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի ընթացքը