Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նշվում է խմբակցության հայտարարության մեջ:

Խմբակցությունից հիշեցրել են, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարել էին միջազգային կազմակերպությունների աշխատանքներին իրենց մասնակցությունը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով փաստը, որ խմբակցության մի խումբ պատգամավորներ գտնվում են կալանքի տակ, իսկ ոմանց դատարանն արգելել էր երկրից դուրս գալ:

«Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում